Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերենան անվիճելի առաջատարն է

Սերենան անվիճելի առաջատարն է
27.10.2015 | 11:05

Թենիսի կանանց ասոցիացիայի պաշտոնական կայքը հրապարակել է առաջին հարյուրյակում տեղ գտած մարզուհիների ցանկը: Առաջին տասնյակում միակ փոփոխությունը, որ եղել է, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի նահանջն է երրորդից չորրորդ հորիզոնական: Մեկ սանդղակով վեր է բարձրացել իսպանուհի Գարբին Մուգուրուսան: Աղյուսակը հսկայական առավելությամբ գլխավորում է Սերենա ՈՒիլյամսը: Բավական է նշել, որ երկրորդ տեղում գտնվող Սիմոնա Խալեպին (Ռումինիա) ամերիկուհին գերազանցում է ավելի քան 3900 նիշով: Հարյուրյակում տեղ է գտել նաև Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակցուհին: Մարգարիտա Գասպարյանը 66-րդ հորիզոնականից առաջադիմել ու հայտնվել է 59-րդում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ